
Հերթական պարտությունը տնային առաջնությունում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն այսօր կրեց 3-րդ պարտությունը` 0,5-3,5 հաշվով զիջելով Չինաստանի ընտրանուն: Կես միավորը վաստակեց Լեւոն Արոնյանը, որն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի: Իսկ Սարգսյանը, Մովսեսյանը, Մելքումյանը պարտություններ կրեցին:
Մյուս մրցամարտերը հետեւյալ ելքերն ունեցան. Հնդկաստան-Հունգարիա` 2,5-1,5, Ռուսաստան-ԱՄՆ` 2-2, Եգիպտոս-Կուբա` 1-3, Իսրայել-Ուկրաինա` 1,5-2,5:
Եվ որքան էլ տարօրինակ է, 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով գլխավորում է Կուբան, որն ամենաուժեղ թիմը չէ առաջնությունում: 6-ական միավոր ունեն Ուկրաինան եւ Չինաստանը, 5-ական միավեր են վաստակել Իսրայելն ու Հնդկաստանը, Հունգարիան վաստակել է 4, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հայաստանը` 2-ական, Եգիպտոսը` 1 միավոր:
Ընդ որում` Հայաստանի հավաքականը լրացուցիչ ցուցանիշներով ընդամենը 9-րդն է, ինչը սեփական հարկի տակ ելույթ ունեցող աշխարհի նախկին չեմպիոն թիմի համար, մեղմ ասած, վատ արդյունք է:
Մեկնաբանել