Հաստատվել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը
Մոտ կես ժամ առաջ ավարտվել է ՀՀԿ-ի գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը: ՀՀԿ խմբակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քննարկվել են ներկուսակցական խնդիրներ, սակայն գլխավոր թեման եղել է Երեւանի քաղաքապետի թեկնածուի հարցը:
«Նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության գործադիր մարմնի անունից Տարոն Մարգարյանին առաջարկել է Երեւանի քաղաքապետի թեկնածու, կուսակցության խորհուրդն էլ միաձայն ընդունել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը»,-ասաց Շարմազանովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել