
ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ցուցանիշը 1973 թվականից ի վեր հասել է ռեկորդային ցուցանիշի
ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը անցած ամիս աճել է 13%-ով, տարեկան կտրվածքով` օրական 9,32 միլիոն բարել. այս ցուցանիշը սկսած 1973 թվականից ռեկորդային է, գրում է «Bloomberg »-ը` հղում անելով Ամերիկայի նավթի ինստիտուտի (API) հրապարակած տվյալներին:
Գազի կոնդենսատի արդյունահանումը երկրում աճել է 9,1%-ով` հասնելով ռեկորդային ցուցանիշի` օրական 3,05 միլիոն բարելի:
«Baker Hughes Inc»-ի հրապարակած տվյալների համաձայն` անցած շաբաթվա ընթացքում հորատման համար օգտագործվող համակարգերի քանակը, որոնք ներմուծվում են ԱՄՆ, նվազել է` հասնելով 760- ի, այս ցուցանիշը, 2010 թվականից սկսած, ամենացածրն է: Ասպիսով. 18 շաբաթների ընթացքում ցուցանիշը նվազել է 52%- ով:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նավթային պահուստները, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ավելացել են 22%- ով` հասնելով մինչև 468,7 միլիոն բարելի: Այս ամսվա ցուցանիշները դիտարկելով` տեսնում ենք, որ սկսած 1930 թվականից` այն ամենաբարձրն է, տեղեկացնում է Ամերիկայի նավթի ինստիտուտը:
Բենզինի պահուստները նույնպես մաքսիմալ են, սկսած 1988 թվականի մարտ ամսվա ցուցանիշներից` այն աճել է 4,9%- ով` հասնելով 231,8 միլիոն բարելի:
Մարտ ամսվա տվյալների համաձայն` նավթի վերամշակման ծավալները հասել են օրական15,9 միլիոն բարելի: Նավթամթերքի արտահնման ծավալները աճել են 18%-ով` հասնելով օրական 4,56 միլիոն բարելի. այս ցուցանիշը նույնպես ռեկորդային է:
Նավթի և նավթամթերքի ներմուծման ցուցանիշները աճել են 5,9%- ով` հասնելով օրական 9,79 միլիոն բարելի:
Էներգետիկայի ոլորտում ինֆորմացիայի կառավարման տեսչությունը (EIA) սպասում է, որ Էներգետիկ ռեսուրսի արտահանումը կգերազանցի ներմուծման տվյալները 2029- 2032 թվականներին և 2037-2040 թվականներին:
«Ամերիկայի իշխանությունները առաջին անգամ հայտարարում են, որ 15 տարիների ընթացքում առաջին անգամ երկիրը դարձել է էներգետիկ ռեսուրսների արտահանող»,- գրում է «Bloomberg»-ը :
Մեկնաբանել