
Հայաստանի կանանց հավաքականը պարտվեց Ուկրաինային
Չինաստանի Չենդու քաղաքում քիչ առաջ ավարտվեց կանանց շախմատի աշխարհի առաջնության Ուկրաինա-Հայաստան մրցավեճը, որում 2,5-1,5 հաշվով հաղթեցին ուկրաինուհիները: Դանիելյանը, Մկրտչյանն ու Գալոյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Կուրսովան սպիտակներով պարտվեց:
Այս հաղթանակից հետո Ուկրաինան վաստակեց 7 միավոր եւ մեկ միավորով առաջ անցավ Հայաստանի ընտրանուց, որը մինչ այս ընթանում էր 4-րդ հորիզոնականում:
Աավարտվել է նաեւ Ղազախստան-Չինաստան հանդիպումը` 2-2: Հնդկաստանն էլ 4-0 հաշվով հաղթել է հետնապահ Եգիպտոսին: Այս պահին Ռուսաստանը 2,5-0,5 հաշվով հաղթում է Լեհաստանին, իսկ Վրաստանը նույն հաշվով ` ԱՄՆ-ին: Երկու թիմերն էլ ապահովել են ընդհանուր հաղթանակը:
Սա նշանակում է, որ Վրաստանը 6-րդ տուրից հետո կվաստակի 11 միավոր ու կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանը կունենա 10, Չինաստանը` 8, Ուկրաինան` 7, Հայաստանն ու Հնդկաստանը` 6-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Հնդկաստանը գերազանցում է մեր հավաքականին:
Մեկնաբանել