
Հայաստանը չկարողացավ հաղթել Հունգարիային` 2-2
Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի տղամարդկանց առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն այսօր ոչ-ոքի` 2-2 խաղաց Հունգարիայի ընտրանու հետ: Սարգսյանն ու Հակոբյանը ոչ-ոքի խաղացին, Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ, իսկ Մելքումյանը սեւերով պարտվեց:
Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Եգիպտոս-ԱՄՆ` 1-3, Հնդկաստան-Ռուսաստան` 1,5-2,5: Ուկրաինան այս պահին 2-1 հաշվով հաղթում է Կուբային, իսկ Իսրայել-Չինաստան մրցավեճում 1,5-1,5 է:
6 տուրից հետո Հայաստանը տարել է 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղացել, 3 պարտություն կրել` վաստակելով 5 միավոր: Մեր թիմը 10 ընտրանիների մեջ 6-8-րդ հորիզոնականներն է կիսում Հնդկաստանի եւ Հունգարիայի հետ: Առաջատարները 5 տուրից հետո Ուկրաինան ու Չինաստանն են 8-ական միավորով, որոնք այսօր դեռ կարող են ավելացնել միավորների իրենց պաշարը:
ԼՐԱՑՎԱԾ (20:20)
Շնորհիվ Յուրի Կրիվորուչկոյի միակ հաղթանակի` Ուկրաինան 2,5-1,5 հաշվով հաղթեց Կուբային, եւ անկախ Իսրայել-Չինաստան հանդիպման ելքից` ուկրաինացիները կշարունակեն գլխավորել մրցաշարային աղյուսակը 10 միավորով, քանի որ լրացուցիչ ցուցանիշներով առաջ են չինացիներից: Ուկրաինան 6 տուրում տարել է 5 հաղթանակ եւ 1 պարտություն կրել, ընդ որում` Հայաստանից:
Մեկնաբանել