
Պետգնումների համար նախատեսված փողերը հոսում են օֆշորային գոտիներ
Ռուսաստանում պետական գնումների համար նախատեսված 1,3 տրիլիոն ռուբլու մեկ հինգերորդը փոխանցվել է օֆշորային գոտիներ:
Եվրասիական չորրորդ հակակոռուպցիոն ֆորումում ելույթ ունենալով` Ռուսաստանի դաշնության հաշվիչ պալատի նախագահ Տատյանա Գոլիկովան նշել է, որ Հաշվիչ պալատը եւ Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունը ստեղծում է պետական բյուջեից միջոցներ ստացած օֆշորային կազամկերպությունների սեփականատերերի ռեեստր: Նման բազայի ստեղծման նպատակը տնտեսության ապաօֆշորացումն է:
«Մենք ուսումնասիրում ենք այն պայմանագրերը, որոնք կնքվել են այլ երկրների իրավասության տակ գտնվող ընկերությունների հետ: Վերջին շրջանում կնքված 1,3 տրիլիոն ռուբլի արժեքով 280 ուսումնասիրված պայմանագրերից բացահայվտել են 272, 4 մլրդ ռուբլի արժեքով (21%) 50 նման գործարքներ: 280 պայմանագրերը ուսումնասիրվել են 2014 թվականի ընթացքում: Գործարքները կատարվել են 2013 թ.-ին», -հայտնել է Տատյանա Գոլիկովան:
2014թ. կուսամնասիրվեն պետական գնումների 1 մլրդ ռուբլի արժեքով գործարքներ՝ պարզելու` գնացել են արդյոք պետական փողերը օֆշորներ: Ուսումնասիրվում են ոչ միայն պետական գերատեսչությունների, այլ նաեւ պետական ընկերությունների գնումները:
«Այս ուսումնասիրությունների նպատակն է պարզել պետական գերատեսչությունների եւ պետական ընկերությունների ղեկավար պաշտոնյաների եւ օֆշորային ընկերությունների սեփականատերերի միջեւ եղած կապերը»,-ՌԲԿ-ին հայտնել է Հաշվիչ պալատի իր աղբյուրը: Այս ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է կատարվեն փոփոխութոյւններ պետգնումների մասին գործող օրենսդրությունում: Տ.Գոլիկովան հայտնել է, որ անհրաժեշտ է շտապ ընդունել օրենք, որը կբացառի օֆշորային ընկերությունների միջոցով պետական գնումները:
Նման իրավիճակ է նաեւ Հայաստանում: «Հետքը» մի քանի անգամ գրել է, թե ինչպես են օֆշորային ընկերությունները հաղթել պետական գնումների մրցույթներում: Իսկ պետական գնումների մրցույթներում հաղթած հայաստանյան մի շարք ընկերությունների հիմնադիրները օֆշորային ընկերություններ են եւ նրանց սեփականատերերը, բնականաբար, հայ պաշտոնյաներ են, կամ նրանց հարազատները: Սակայն Հայաստանի իշխանությունները ցանկություն չունեն պարզելու, թե այս կամ այն ընկերության իրական սեփականատերը ով է եւ ինչու են պետական բյուջեի փողերը հոսում օֆշորային գոտիներ:
Լուսանկարում`Հաշվիչ պալատի նախագահ Տատյանա Գոլիկովան:
Մեկնաբանել