HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարար Նալբանդյանը կայցելի Փարիզ

Ապրիլի 28-29-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Նախարար Նալբանդյանը կմասնակցի Փարիզի քաղաքապետարանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը, որի շրջանակներում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև՝ հեղինակավոր «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։

Ապրիլի 29-ին նախատեսվում է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter