HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ոստիկանապետը պաշտոնանկ կլինի, բայց անպաշտոն չի՞ մնա

«Առավոտի» տեղեկություններով՝ թերևս այսօր կհրապարակվի ՀՀ նախագահի՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և նրա փոխարեն այդ պաշտոնում ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին նշանակելու մասին հրամանագիրը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալիկ Սարգսյանն ինքն է հրաժարական ներկայացրել: Այլ աղբյուրներ, սակայն, շեշտում են, թե այդ որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի պահանջով:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը նշանակվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այդ պաշտոնը թափուր է մնացել Վիգեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter