
Սերժ Սարգսյանն այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդես, որը կազմակերպվել է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում՝ ապրիլի 26-28-ը: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, արդյունաբերության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև աջակցել հայաստանյան ընկերությունների հետագա զարգացմանն ու արտահանման խթանմանը:
Սարգսյանը շրջել է տաղավարներով և հետաքրքրվել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող և արտահանման ներուժ ունեցող ընկերությունների արտադրանքով, ցուցադրված ապրանքատեսականիով: Հայրենական արտադրությունը ներկայացնող ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը նաեւ զրուցել է խնդիրների և զարգացման ծրագրերի մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել