HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». քիչ լափեն՝ կհերիքի

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերի հետագա բարձրացումը կախված կլինի էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունից:

«ՉԻ» - Սա շատ անազնիվ տրյուկ է և արվում է նրա համար, որ եթե եկող տարվա ապրիլից էլեկտրաէներգիան թանկանա, ոլորտի պատասխանատուներն ասեն. «Դե, մեզ ինչո՞ւ եք հայհոյում, ատոմակայանի 500 աշխատակիցներին հայհոյեք. նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում, մենք էլ հոսանքը թանկացնում ենք»:

Իսկ ահա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, բանից պարզվում է, պետական բյուջե չի վճարել մոտ 1,9 մլրդ դրամ: Ամենապարզ հաշվարկները ցույց են տալիս, որ եթե այդ հարկերը վճարվեին, հնարավոր կլիներ ատոմակայանի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել ոչ թե 40-50, այլ առնվազն 100-120 տոկոսով:

Այլ կերպ ասած, համակարգի ներսում միլիարդներ են անհետանում, իսկ իշխանությունները փորձում են դա փոխհատուցել սպառողների հաշվին: Մինչդեռ գործող սակագներով հաստատ հնարավոր կլիներ էներգետիկներին նորմալ աշխատավարձեր վճարել: Պետք է պարզապես քիչ լափել:

Մեկնաբանություններ (1)

ընթերցող
Առհասարակ չլափել... ուտել միայն այն, ինչ քոնն է, այսինքն չգողանալ ուրիշինը, մառանալ գողանալու վատ սովորույթը... Անհնար է, քանի դեռ այդ ուրիշը պասիվ է, տեր չի կանգնում, կամ չի պաշտպանում իրեն հասանելիքը, գողացողներին վերջ չի լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter