
Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություններին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ներկա է գտնվել երկրի հարավային թեւում տեղակայված զորավարժարաններից մեկում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվող հանրապետական զորավարժություններին:
Բակո Սահակյանը կարեւորել է հակաօդային պաշտպանության նշանակությունը բանակաշինության գործում՝ ընդգծելով, որ հանրապետության օդային տարածքը հուսալիորեն վերահսկվում է երկրի զինված ուժերի կողմից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել