HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դեսպանատանը տիրող բարքերի մասին

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան նախկին աշխատակից Նելլի Հովհաննիսյանը «ՀԺ»-ին է ուղարկել Սերժ Սարգսյանին հասցեագրված իր դիմումը, որում նա ներկայացնում է իրեն աշխատանքից ազատելու պատմությունը և դեսպանատանը տիրող վիճակը: Ստորև ներկայացվում է մի հատված դիմումից:

«Արդեն մի քանի տարի է, ինչ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի բակում, հյուպատոսական բաժնին զուգահեռ, իրենց աշխատանքն են տանում մի խումբ խաբեբաներ, բանսարկուներ, որոնք բանից անտեղյակ քաղաքացիներից, ներկայանալով հյուպատոսական բաժնի աշխատակիցներ կամ թե ներսում լավ կապեր, ծանոթություններ ունեցողներ, մեծ գումարներ են կորզում՝ նրանց հարցերը լուծելու համար:

Նրանց մատուցած ծառայությունները բազմաբնույթ են՝ կեղծ կնիքներ, տեղեկանքներ, ծննդյան վկայականներ և այլն:

Այս ամենի մասին քաջատեղյակ է դեսպանության ղեկավարությունը: Բազմիցս մենք՝ աշխատակիցներս, մեր բողոքն ենք հայտնել դրա վերաբերյալ՝ ակնկալելով նրանց դեմ պայքարի որևէ միջոց, սակայն՝ ձայն բարբառոյ յանապատի:

Նմանատիպ մարդկանց գոյությունն առաջին հերթին խաթարում է հյուպատոսական բաժնի անխափան աժշխատանքը, ստվեր նետում հյուպատոսի, անձնակազմի վրա և որ ամենակարևորն է, պատիվ չի բերում ՀՀ դեսպանությանը: Չէ՞ որ օտար պետությունում դեսպանությունը Հայաստանի դեմքն է:

Որպես հյուպատոսական բաժնի աշխատակից՝ իմ պարտքն եմ համարել քաղաքացիներին զգուշացնել, հայտարարել նման մարդկանց գոյություն մասին, խնդրել նրանց, որ չտրվեն գայթակղիչ խոստումներին, փաստաթղթերը չվստահեն պատահական մարդկանց և վերջապես չհավատան նրանց այն խոսքերին, որ իբր սերտ կապերի մեջ են բաժնի աշխատակիցների հետ:

Շատ շուտով վերոնշյալ գործողություններիս համար վերջիններիս պարագլուխ ոմն Արտակի կողմից բջջային հեռախոսիս ահաբեկիչ, վարկաբեկիչ հաղորդագրություններ եմ ստանում, որի մասին տեղեկացնում են դեսպանության ղեկավարությանը, սակայն ոչ մի օգնություն չեմ ստանում՝ բացի այն առաջարկությունից, որ հեռախոսիս համարը փոխեմ:

Հերթական անգամ, երբ կասեցնում եմ Արտակի և խաբված քաղաքացու գումարային գործարքը, բացեիբաց արժանանում եմ նրա ահաբեկմանը, որ շատ շուտով չեմ աշխատի դեսպանությունում, քանի որ բոլորին արդեն զզվացրել եմ:

Եվ աճապարտելով իր դիմում-բողոքն է ներկայացնում ՌԴ-ում ՀՀ դեսպան պարոն Եսայանին, որտեղ ինձ մեղադրում է, թե իբր դուրս եմ եկել բակ, թքել եմ նրա ավտոմեքենայի վրա և հրաժարվել եմ հերթագրել նրա հետ եկած քաղաքացուն...»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter