
Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող «Roshen» ընկերության ակտիվները կալանքի տակ են
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոի կոնցեռնը կալանքի տակ գտնվող ակտիվները գնահատել է երկու միլիարդ ռուբլի:
Մոսկվայի Բասմանյան շրջանային դատարանը կալանք դրել Լիպեցկում գտնվող «Roshen» հրուշակեղենի գործարանի գույքի վրա: Գործարանը համանուն կոնցեռնի կազմի մեջ է և պատկանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պարաշենկոյին:
Այս տեղեկությունը տարածել են գործարանի ներկայացուցիչները ապրիլի 28- ին , այնուհետև այս տեղեկությունը հաստատել է նաև Բասմանյան դատարանի ներկայացուցիչը: Կալանք է դրվել «Roshen» ընկերության պահեստը, չորս արտադրամասերը, արտադրամասերի օժանդակ կառույցը և ընկերությանը պատկանող 7 հողակտորի վրա:
Ապրիլի սկզբին ընկերությանը մեղադրանք էր առաջադրվել, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ, մասնավորապես 180 միլիոն ռուբլի հափշտակելու մեջ: Այսպիսով լիպեցկյան «Roshen»-ում խուզարկությունները սկսել են դեռևս ապրիլի սկզբին: Կալանքը ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 13-ին:
«Roshen»-ի սեփականատեր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռեւս նախընտրական արշավին խոստացել էր վաճառել այն, սակայն ինչպես տեսնում ենք չի կատարել իր խոստումը:
Նյութի աղբյուրը` vedomosti.ru
Մեկնաբանել