Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության խախտումներ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը ստուգել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ընթացքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Ստուգման արդյունքում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության մի շարք խախտումներ, ինչի համար գլխավոր տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի, իսկ շրջակա միջավայրի աղտոտման և տրված չափաքանակներից ավելի ջրային ռեսուրսների օգտագործման համար կազմվել է 5,19մլն. դրամ գումարի վնասի վերականգնման ակտ:
Միաժամանակ, ընկերությանը տրվել է սեղմ ժամկետում շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման բնապահպանական միջոցառումների ծրագրի մշակման հանձնարարական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել