Հայաստանում է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած պատվիրակությունը
Ապրիլի 30-ից մայիսի 1-ը ժամանակահատվածում Հայաստանում է գտնվում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետի գլխավորած պատվիրակությունը: Այցը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև 2015թ. ռազմական համագործակցության պլանի շրջանակներում: Այս մասին տեղեկացանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Մայիսի 30-ին վրացական պատվիրակությանն ընդունել է ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հարևան պետությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության օրակարգում բուժծառայությունների միջև շփումների ակտիվացման հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է ռազմաբժշկական ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, մասնավորապես` զինծառայողների ու հատուկ քաղծառայողների վերականգնողական բուժման ու հանգստի կազմակերպման հարցերում:
Մայիսի 1-ին վրացական պատվիրակությունը կայցելի ՀՀ պաշտպանության նախարարության Լեռնային Հայաստան առողջարան` վերականգնողական բուժման ու հանգիստի ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել