HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարություն Առաքելյանը բողոքով դիմել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին

«Սույն գրությամբ տեղեկացնում եմ, որ իմ նախաձեռնությամբ անցկացրել եմ հետաքննություն եւ պարզել, որ ՀՌԱԿ 19-րդ արթահերթ Համագումարի առաջին նիստի օրինականության կապակցությումբ հայտնաբերել եմ լուրջ օրինախախտումներ, որոնք հիմք են հանդիսանում Էդվարդ Անտինյանին ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձերի գրանցման պետական ռեգիստրի գործակալության կողմից նրա ատենապետության' ՀՌԱԿ գործադիր մարնի ղեկավար հաստատող վկայականը չեղյալ հայտարարելու համար:

Օրինախախտում առաջին.

ստորագրության կեղծում

2011 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արթահերթ Համագումարի առաջին նիստից հետո ըստ օրենքի պահանջի ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձերի գրանցման պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացված փաստաթղթերում առկա է կեղծված ստորագրություն: Խոսքը վերաբերվում է ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի առաջին նիստի արձանագրություն քաղվածքին: Իմ հարցումները ուղղված Համագումարի քարտուղարին` Անահիտ Չորեքչյանին այն մասին, թե արդյոք կազմվել է ՀՌԱԿ արթահերթ Համագուամրի առաջին նիստի արձանգրություն եւ քաղվածք, ստացա հետեւյալ գրավոր պատասխանը (կցված է սույն գրությանը մեկ էջի տեսքով), որ իր կողմից ՀՌԱԿ 19-րդ արթահերթ Համագումարի առաջին նիստի կապակցությամբ որեւէ արձանագրության եւ քաղվածքի տակ նա չի ստորագրել:

Անահիտ Չորեքչյանը տեղեկացրեց, որ մինչ օրս ՀՌԱԿ 19-րդ արթահերթ Համագումարի առաջին նիստի առնչվող որեւէ արձանագրություն գոյություն չունի, հետևաբար քաղվածք էլ չի կարող գոյություն ունենալ: Նույն փաստը հաստատեց ՀՌԱԿ 19-րդ արթահերթ Համագումարի առաջին նիստի նախագահ Կարեն Կակոյանը: Իսկ Կարեն Կակոյանը իր ստորագրությունը և ՀՌԱԿ կլոր կնիքի առկայությունը քաղվածքի վրա հիմնավորում է նրանով, որ Է. Անտինյանը իրեն արձանագրության քաղվածք է բերել արդեն Անահիտ Չորեքչյանի և Էդվարդ Անտինյանի ստորագրությամբ, որի պատճառով էլ նա ստորագրել է քաղվածքը` առանց ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի առաջին նիստի արձանագրություն տեսնելու, սակայն Է. Անտինյանի հավաստիացումնրին հավատալով, որ արձանագրությունը արդեն պատրաստ է:

Կարեն Կակոյանը հաստատեց, որ մինչ օրս կազմված չէ ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի առաջին նիստի արձանագրություն, հակառակ պարագայում այն պարտադիր պետք է ստորագրված լիներ իր կողմից և կնքված լիներ ՀՌԱԿ կլոր կնիքով: Այս ամենից հետևում է, որ Էդվարդ Անտինյանի կողմից ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձերի գրանցման պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացված ՀՌԱԿ 19-րդ արթահերթ Համագումարի առաջին նիստի արձանագրության քաղվածքում, Համագումարի քարտուղար Անահիտ Չորեքչյանի փոխարեն ստորագրել է այլ անձ, հետեւաբար նրա ստորագրությունը կեղծված է, որից բխում է, որ կատարվել է քրեական հանցագործություն` ստորագրության կեղծելու միջոցով Էդվարդ Անտինյանը ձեռք է բերել ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի լիազորություններ (ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդված), ինչպես նաև պետական մարմիններին է նեկայացրել է կեղծ տեղեկատվություն` քաղվածք` գոյություն չունեցող արձանագրություից:

Օրինախատում երկրորդ.

իմ` Հարություն Առաքելյանի ՀՌԱԿ ատենապետի` ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունների դադարեցման մասին որոշում չի ընդունվել ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի առաջին նիստի կողմից:

ՀՌԱԿ 19-րդ արթահերթ Համագումարի առաջին նիստի ժամանակ չի իրականացվել «Իրավաբանական անձանց պետական գրացման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջը, որից բխում է, որ ՀՌԱԿ 19-րդ արթահերթ Համագումարի առաջին նիստը պետք է պարտադիր կերպով հատուկ որոշում ընդուներ, որով պետք է դադարեցվեր Հարություն Առաքելյանի` որպես ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները: Որպես վերը նշվածի ապացույց կարող եք դիտել ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի տեսագրությունը, տեղդրված հետևյալ կայքերում՝

http://hrak.am/admin//show_news.php?subaction=showfull&id=1295506800&archive=&template=Videos
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=tD2VhubUQTY

Տեսաերիզի 38:00 րոպեին, որտեղ պատկերված է ՀՌԱԿ ատենապետի ընտրությունը, պարզ երևում է, որ դրանից առաջ և հետո որևէ քվեարկություն չի իրականացվում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի` որպես ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցման վերաբերյալ հատուկ որոշման համար:

Առավել մանրամասնելով ցանկանում եմ նշել, որ ս.թ. օգոստոսի 14-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի կողմից ինձ` Հարություն Առաքելյանիս ՀՌԱԿ ատենապետի ընտրության փաստի գրանցումը մերժվեց Իրավաբանական անձերի գրանցման պետական ռեգիստրի գործակալության կողմից նույն 22 հոդվածի պահանջները չիրականացնելու հիմքով (գրություն թիվ 911, 07.09.2011թ):

Հետեւաբար, եթե ՀՌԱԿ 19-րդ արթահերթ Համագումարի առաջին նիստի ժամանակ նույնպես չի իրականցվել «Իրավաբանական անձանց պետական գրացման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջը, պարզ է դառնում, որ ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից երկակի ստանդարտներ չկիրառեկու պարագայում, Էդվարդ Անտինյանի` ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները հարկավոր է չեղյալ հայտարարել եւ ուժը կորցրած համարել:

Հարգելի պարոն Թովմասյան,

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ իրավունքների մեջ է մտնում դատարան դիմելը (մանավամդ առկա է քրեական հանցագործությունը Է.Անտիյնաի կողմից), սակայն այս պահին որոշեցի դիմել ՀՀ Արդարադատության նախարարությանը օրինականությունը վերականգնելու ակնկալիքով:

Հիմք ընդունելով իմ կողմից ներկայացված փաստերը, խմդրում եմ Ձեզ հանձնարարել համապատասխան տեսչությանը վարչական վարույթ սկսել Էդվարդ Անտինյանի` որպես ՀՌԱԿ գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունների օրինականությունը և վավերականությունը պարզելու համար:

Աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կուսակցության գործադիր-փոխատենապետ,
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ
Հարություն Առաքելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter