HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գազպրոմի» շահույթը նվազել է. աճել են ղեկավար կազմին տրվող պարգևավճարները

«Գազպրոմ» ընկերության ղեկավար անձնակազմին տրվող պարգևավճարները` 2013 թվականի հետ համեմատ` 2014 թվականին, աճել են երկու անգամ` 2,261 միլիոն ռուբլուց հասելնելով  4,393 միլիոն ռուբլու:

Պարգևավճարներն աճում են, հակառակ այն հանգամանքին, որ «IFRS»- ի (Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ) տվյալների համաձայն` 4-րդ եռամսյակում «Գազպրոմը» ընկերության մաքուր վնասը կազմել է 397,25 միլիոն ռուբլի, իսկ եկամուտը` 1 տրիլիոն 582,289 միլիոն ռուբլի: «EBITDA»- ն նվազել է, կազմելով 438,893 միլիոն ռուբլի: Ընդհանուր առմամբ, ընկերության վնասը փորձագետների սպասածից ավելի շատ է եղել : Ըստ 2014 թվականի տվյալների «Գազպրոմի» եկամուտը աճել է 6,5 % -ով , կազմելով 5 տրիլիոն 589,811 միլիոն ռուբլոի: «EBITDA»- ն նվազել է 11 %- ով` կազմելով 1 տրիլիոն 782, 575 միլիարդ ռուբլի, իսկ մաքուր շահույթը նվազել է 86 %- ով, կազմելով 159, 004 միլիարրդ ռուբլի: Հունվար- փետրվար ամիսներին «Գազպրոմը» «Սբերբանկից» 10 միլիարդ և 2,5 միլիարդ ռուբլու չափով վարկեր է վերցրել: Վարկի մարման ժամկետը լրանում է 2019 թվականին, տարեկան տոկոսադրույքը կազմում է 13,48%:

2014 թվականի հոկտեմբերին « Գազպոմը» 10 միլիարդ ռուբլու չափով վարկ է վերցրել «Սբերբանկից», տարեկան 11,98% տոկոսադրույքով: Իր հերթին «Գազպրոմնեֆտ» ընկերության տնօրենների խորհուրդը հավանություն է տվել նորից «Սբերբանկից» 35 միլիարդ ռուբլու չափով ևս երեք վարկ վերցնելու առաջարկին` 5 տարի մարման ժամկետով: Հունվարին և մարտին «Գազպորմը»- ը բանկերի կոնսորցիումից հերթական վարկերն է վերցրել, այս անգամ` 230 միլիոն եվրոի և 130 միլիոն եվրոի չափով: Վարկի մարման ժամկետը լրանում է 2016 թվականին, տարեկան տոկոսադրույքը կազմում է (Euribor + 1,3%) և (Euribor + 1,75%): Որպես գործարքի գործակալ հանդես է եկել «Deutsche Bank»- ը :

Մարտին «Գազպրոմը» համաձայնության է եկել «Պրոմսվյազբանկի» հետ` 350 միլիոն դոլարի չափով երկարաժամկետ վարկային միջոցներ ներգրավելու մասին: Վարկի մարման վերջնաժամկետը 2018 թվականն է, տարեկան տոկոսադրույքը կազմում է 5,4% : Ապրլին «Գազպրոմը» բանկերի կոնսորցիումից 500 միլիոն դոլարի չափով երկարաժամկետ վարկ է վերցրել: Տոկոսադրույքը կազմում է (LIBOR + 3,25%) և ( LIBOR + 3,25%), վարկի մարման վերջնաժամկետը 2018 թվականին է : Որպես գործարքի գործակալ հանդես է եկել «JP Morgan» ը

Աղբյուրը`vesti.ru

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter