HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիայում այսօր կրկին կհիշեն Ցեղասպանության զոհերին

Այսօր թուրքական 5 քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում եւ Բոդրումում, կանցկացվեն Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Գլխավոր ակցիան տեղի կունենա Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղ կհավաքվեն ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլեւ թուրք մտավորականներ, տեղական տարբեր կազմակերպություններ: Ինչպես եւ անցյալ տարի, այս անգամ էլ ակցիան կկրի «Այս ցավը բոլորինս է» անունը:

Ապրիլի 24-ին Թուրքիայում հիշատակի արարողություններ կազմակերպելը դառնում է ավանդույթ: Մասնավորապես, անցյալ տարի ակցիաներ կազմակերպվեցին Ստամբուլում, իսկ այս անգամ դրանց շրջանակն ու մասնակիցների թիվն ավելի են ընդլայնվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter