Նորայր Թումանյանը մահացել է «Դատապարտյալների հիվանդանոցում»
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 1939թ. ծնված Նորայր Թումանյանը հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12-ի սահմաններում, մահացել է:
Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառը սուր կորոնար սինդրոմն է (ինֆարկտ):
Երևանի քրեական դատարանը 2008 թ. հուլիսի 14-ին Նորայր Թումանյանին դատապարտել էր 15 տարի ազատազրկման' ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 5-րդ կետի (սպանություն), 185 հոդվածի 1 մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 34-104 հոդվածի 2-րդ մասի (սպանության փորձ) և 66 հոդվածի 4 կետի հատկանիշներով:
Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել