
Մինսկը հայտարարել է 900 միլիոն դոլար վնասի մասին. Կրճատվել է արտահանումը դեպի Ռուսաստան
Բելառուսը նպատակ ունի փոխել արտահանման ուղղվածությունը, որպեսզի հույսը չդնի միայն ռուսական շուկայի վրա, որտեղ 2015 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Բելառուսն արդեն կորցրել է 900 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ` Անդրեյ Կոբյակովը «Беларусь 1» հեռուստաալիքի եթերում:
Կոբյակովը հայտարարել է , որ կառավարությունը նպատակ է դրել` դեպի Չինաստան, Հնդկաստան , Ինդոնեզիա, Հյաուսիսային Աֆրիկայի երկրներ և Լատինական Ամերիկա, արտահանման ցուցանիշը հասցնել 5 միլիարդ դոլարի: Վարչապետը ասել է, որ կառավարության կողմից առանձնացվել է 56 հեռանկարային շուկաներ: Այդ շուկաները շատ հարմար են բելոռուսական արտադրանքի իրացման համար:
Պաշտոնական տվյալներով 2015 թվականին, Բելառուսը արդեն 107 միլիոն դոլարի ապարանք է արտահանել այդ 56 շուկաներ: Արտահանման այս ծավալը գերազանցում է անցած տարվա ցուցանշին:
Կոբյակովը խոստացել է , որ երկրի իշխանությունները և Ազգային բանկը կոշտ դրամավարկային քաղաքականություն են վարելու: Նրա խոսքերով այս քաղաքականության միջոցով հնարավոր կլինի ազգային արտարժույթը բերել կանխատեսված ցուցանիշին և հասնել արժեզրկման թույլատրելի չափին:
Ավելի վաղ երկրի վարչապետը կառավարության նիստի ժամանակ կոչ է արել չկենտրանանալ ռուսական շուկայի վրա և փոխել արտահման ուղղությունները: Կոբյակովը հայտարարել էր , որ «2015 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում, Բելառուսի արտահման ցուցանիշները նվազել են ` 22,7%- ով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ռուսաստանի շուկայի հետ աշխատելը ավելի է դժվարացել, քանի որ այնտեղ տնտեսական անհասականաի վիճակ է նկատվում և տեղական արտադրանքի խրախուսման և պահպանման ջանքերն ուժեղացել են»:
Մեկնաբանել