
Սեչինը «Ռոսնեֆտը» կղեկավարի ևս 5 տարի
«Ռոսնեֆտ» նավթային ընկերության տնօրենների խորհուրդը երկարացրել է ընկերության նախագահ Իգոր Սեչինի պաշտոնավարման ժամեկետը հինգ տարով: Այս մասին այսօր հաղորդել է ընկերությունը:
Ընկերության կայքում հրապարակված փաստաթղթում նշված է նաեւ այդ պաշտոնի համար սահմանված աշխատավարձի չափը: Ամսական աշխատավարձը նախատեսվում է 15-20 մլն ռուբլի: Եւ Սեչինի տարեկան աշխատավարձը կարող է կազմել 240 մլն ռուբլի:Աշխատավարձի վերջնական չափը որոշելու է տնօրենների խորհուրդը:
Հիշեցնենք, որ «Ռոսնեֆտը» Հայաստանում հիմնադրել է «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունը, որը ներկայում Հայաստանի բենզինի ու դիզվառելիքի ներկրման ոլորտի առաջատարն է:
Լուսանկարը` mn.ru-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել