HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նշվել են Սվետլանա Գրիգորյանի ստեղծագործական 60 և ծննդյան 80-ամյակները

Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի ստեղծագործական գործունեության 60 և ծննդյան 80-ամյակներին նվիրված հոբելյանական հանդիսավոր երեկո:

Հոբելյանի կապակցությամբ, ինչպես նաև հայ թատերարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ս. Գրիգորյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ի աստիճանի մեդալով, որը հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հայ բեմի ծիծաղի թագուհուն շնորհավորեցին և ողջունեցին նաև Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը:

Արտիստուհու վաստակը գնահատեցին նաև հանրապետության բոլոր թատրոնները` հանձինս գեղարվեստական ղեկավարների և վաստակաշատ արտիստների:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանն ընթերցեց արտերկրից ստացված բարեմաղթանքներն ու գնահատանքի խոսքերը:

Ողջույն-կատարումներով ներկայացան հանրապետության համերգային կազմակերպություններն ու համույթները: Երեկոյի ավարտին հանդես եկավ նաև հիրավի համաժողովրդական սեր վայելող հոբելյարը: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter