HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բազմաթիվ պետական գործառույթներ աստիճանաբար կտրամադրվեն ՏԻՄ-երին

Տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակի շրջանակում այսօր Երևանում աշխատանքներն է սկսել «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. ձեռքբերումներ, հիմնախնդիրներ, հեռանկարներ» թեմայով երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է անդրադառնալ ՏԻՄ-երի անցած 15-ամյա ճանապարհին, ձեռքբերումներին և բացթողումներին:

«Այսօր մենք փորձում ենք գտնել տեղական ինքնակառավարման այն ճիշտ մոդելը, որը մի կողմից կհամապատասխանի ողջ աշխարհում ներկայումս ընթացող զարգացումներին, մյուս կողմից լուրջ հիմքեր կստեղծի՝ ՏԻՄ-երի գործառույթների լիարժեք իրականացման համար»,- ասաց վարչապետը:

Նա արձանագրեց, որ անցած տարիների ընթացքում այս ոլորտում կատարվել են մեծածավալ աշխատանքներ. մշակվել է ՏԻՄ-երի լիարժեք անկախությունն ապահովող ռազմավարությունը, ընդունվել են բազմաթիվ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, նորմատիվային փաստաթղթեր, որոնցով էլ կանոնակարգվում են տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանն ուղղված գործառույթները:

Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ բազմաթիվ պետական գործառույթներ, որոնք առնչվում են քաղաքացիների կենցաղին և այլ խնդիրներին, աստիճանաբար կտրամադրվեն տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի նրանց մատուցվող ծառայությունները դառնան ավելի որակյալ, պարզ և հասանելի:

«Մենք մի կողմից պետք է ավելացնենք ՏԻՄ-երի կարողությունները, մյուս կողմից նրանց տրամադրենք լրացուցիչ հնարավորություններ՝ իրենց լիազորությունները բարձր մակարդակով իրականացնելու համար»,- նշեց վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter