
Շվեյցարական բանկերը խոստովանել են, որ կան կես դար չօգտագործված հազարավոր հաշիվներ
Հաշիվները բացվել են մինչև 1955 թվականը, սակայն այս տարիների ընթացքում ոչ ոք չի հետաքրքրվել դրանցով: Բանկիրները պնդում են, որ այդ հաշիվները նացիստների հետ որևէ կապ չունեն:
Ինչպես հայտնում է «Reuters» գործակալությունը, շվեյցարական բանկերը ստիպված են եղել բացել այս ինֆորմացիան նոր օրենքի ընդունումից հետո: Օրենքը պահանջում է տեղեկացնել այն հաշիվների մասին, որոնք բացվել են 60 տարի առաջ, միևնույն ժամանակ չեն պահանջվել վերջին 50 տարների ընթացքում:
Շվեյցարիայի բանկերի ասոցացիայի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ տեղեկատվությունը վերաբերում է ինչպես Շվեյցարիայի քաղաքացիների, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների հաշիվներին: Նա ընդգծել է, որ որևէ ուղղակի կապ նացիստների հետ այս հաշիվների մեջ չեն հայտնաբերվել:
«Welt am Sonntag»-ի հրապարակման համաձայն` կասկածելի է եղել միայն մեկ հաշիվ, որը բացվել է Գերմանիայի քաղաքացու կողմից 1940 թվականին: Այժմ այդ հաշվի վրա կա 1000 շվեցարական ֆրանկ:
Համաշխարհային հրեական կոնգրեսը բազմիցս շվեցարական բանկերից պահանջել է բացահայտել այն հաշվեհամարները, որոնք չեն օգտագործվել այս ընթացքում` ենթադրելով, որ այդ հաշիվների մի մասը նացիստական Գերմանիայի ղեկավարներինն է, հետևաբար այդ գումարները կարող են ուղղվել, որպես Հոլոքոստի զոհերի կոնպենսացում: Հիշեցնենք, որ շվեցարական բանկերը մի քանի տասնամյակ արդեն հայտնի են նրանով, որ կարողանում են գաղտնի պահել իրենց հաճախորդներին: Այս հնարավորությունը գայթակղում է:
Աղբյուրը` rbc.ru, լուսանկարը` Reuters-ի
Մեկնաբանել