Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկանապետ, Ալիկ Սարգսյանը՝ նախագահի խորհրդական
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Ալիկ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել ՀՀ նախագահի խորհրդական:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել