HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ աշակերտներին Բաքու կուղեկցի ԿԳ նախարարը

«Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադան այս տարի տեղի կունենա Բաքվում: Կրթության և գիտույան նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը կայանլիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:

«Հայաստանի Հանրապետության աշակերտները վերջին շրջանում մեծ հաջողությամբ մասնակցում են միջազգային առարկայական օլիմպիադաներին և արձանագրում շոշափելի արդյունքներ: Այս տարի ևս նախատեսվում է հայ աշակերտների մասնակցությունը բոլոր օլիմպիադաներին, այդ թվում նաև Բաքվում կազմակերպվող «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային: Մասնակցության հրավեր ստացվել է Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Նարգիզ Փաշաևայից: Հաշվի առնելով օլիմպիադաներին մասնակցելու կարևորությունը հայ աշակերտների համար՝ որոշում է կայացվել, որ ՀՀ ազգային օլիմպիական թիմը կմասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանլիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:»,- այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը:

Հայկական օլիմպիական հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտոթյան նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ մասնակցության հարցը վերջնականապես կորոշվի Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանն անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter