Վարչապետը հորդորում է ԾԻԳ-երի ղեկավարներին զերծ մնալ կոռուպցիոն չարաշահումներից
Այսօր, բացելով կառավարության նիստը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջինը անդրադարձել է Հայաստանում ծրագրերի իրականացման գրասենյակների(ԾԻԳ) գործունեությանը:
Մի քանի օր առաջ կառավարությունում տեղի էր ունեցել ԾԻԳ-երի 2015թ. առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների քննարկումը: Հ. Աբրահամյանն անդրադարձել է այդ քննարկմանը` նշելով, թե տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով Հայաստանում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, ըստ նրա, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին
«Վերջին հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին՝ զերծ մնալու կոռուպցիոն ցանկացած դրսևորումից: Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նման պաշտոնյաներից , այլև անձամբ հետամուտ կլինեմ՝ օրենքի ամբողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս գործընթացներում հրապարակայնության ապահովումն անհրաժեշտություն է, ի վերջո քաղաքացին, հասարակությունը պետք է իմանան, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներգրավվող ֆինանսական միջոցները», - այսօր հայտարարել է Հ. Աբրահամյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել