HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶՊՄԿ-ի արտադրական լցակույտերը վերամշակելու նախագիծը հավանության արժանացավ

Կառավարությունը հավանություն է տվել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագծին:

Օրենքի ընդունման արդյունքում և դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում:

«Միայն ԶՊՄԿ-ի պոչամբարներում եղած մոտ 300 մլն տոննային տարեկան ավելանում է ևս 18-20 մլն տոննա, ինչը բնապահպանական մեծագույն խնդիր է: «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդիսանում է օրենքի իմաստով ծրագիր իրականացնող, որը մտադիր է կառուցել տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ ֆաբրիկա՝ վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը»,- տեղեկացնում է կառավարությունը:

Նախատեսվում է նաև կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան, որը նույնպես որպես հումք օգտագործելու է պոչամբարի խյուսը: Համաձայն նախագծի` առաջին փուլում ներդրվելու է մոտ 240 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ փուլն ընդգրկելու է 2019-2025թթ., երբ գործարանի հզորությունը հասցվելու է տարեկան մինչև 25 մլն տոննայի վերամշակման, առաջին փուլում բացվելու է մոտ 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ, և լուծվելու են տնտեսական և բնապահպանական մի շարք հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter