HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ՊՆ-ն ամփոփել է շարադրությունների հանրապետական մրցույթի արդյունքները

Այսօր բանակի շտաբի խորհրդակցությունների դահլիճում տեղի է ունեցել մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների հանրապետական մրցույթի արդյունքների ամփոփում, որին ներկա են եղել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու ԿԳ նախարար Սլավա Ասրյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը.

«Ողջունելով ներկաներին` բանակի հրամանատարը նախ ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, ապա շնորհավորել դպրոցականներին ու զինծառայողներին բարձր արդյունքեր ցուցաբերելու համար:

Վերջում հրապարակվել են պաշտպանության և ԿԳ նախարարների «Մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների մրցույթի հաղթողներին պարգևատրելու մասին» հրամանները, որոնց համաձայն մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները, դպրոցականներն ու նրանց ուսուցիչները պարգևատրվել են արժեքավոր նվերներով, հուշանվերներով, պատվոգրերով և արժանացել դրամական խրախուսման»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter