Դեսպան Նազարյանը ՄԱԿ-ում խոսել է Ադրբեջանի հակահայ քաղաքականության ու ռասիզմի մասին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ կոմիտեի 37-րդ հանդիպման օրակարգի «ժողովուրդների ինքնորոշման իրավունք» և «Ռասիզմի, ռասայական խտրականություն ու անհանդուրժողականության այլ ձևերի վերացում» կետերով հոկտեմբերի 31-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը:
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ոտնձգությունները հանգեցրին ավերածությունների, տեղահանումների ու ագրեսիայի, և որ այսօր էլ Հայաստանի ու առհասարակ հայերի նկատմամբ ատելություն քարոզելով' Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի:
Դեսպանը, հղումներ կատարելով ռասիզմի դեմ պայքարի միջազգային ատյանների զեկույցներին, ներկաների ուշադրությունն է հրավիրել Բաքվի կողմից հայատյացությունը որպես պետական քարոզչություն հռչակելու փաստերին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության ևհասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ՝ Կարեն Նազարյանը նշել է, որ այդ անընդունելի վարքագիծը քողարկելու համար Ադրբեջանը շարունակում է շրջանառել կեղծիքներ, ստեր պարունակող հայտարարություններ, ելույթներ ու նամակներ, և որ ռասայական խտրականության դրսևորումներն ու ձևերը վտանգում են վստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը, հետևաբար նաև վնասում ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել