HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր թանգարան` ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում

Մայիսի 7-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում բացվել է նոր թանգարան: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:

«Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը վստահություն է հայտնել, որ Արցախյան ազատամարտի պատմությանն ու հաղթանակի բերկրանքն արտացոլող նոր թանգարանը ևս մեկ հարթակ կհանդիսանա երիտասարդ սերնդի համար հիշելու և վերարժևորելու Արցախյան ազատամարտի մասնակիցների, այդ թվում՝ ռազմական բժիշկների սխրանքը»,- հայտնում է ՊՆ-ն:

Նախարար Սեյրան Օհանյանն էլ իր ելույթում, շնորհավորելով ներկաներին մայսիյան եռատոնի կապակցությամբ և ևս մեկ անգամ արժևորելով բուժծառայողների դերը թե Արցախյան պատերազմի տարիներին, թե խաղաղ պայմաններում, նկատել է, որ ռազմական բժիշկները մեծ դեր են խաղացել հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում ու այսօր էլ ակնհայտ է զինված ուժերի համար բժշկական կադրեր պատրաստող ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի դերն ու նշանակությունը: 

Ռազմաբժշկական նոր թանգարանի բացման, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի, Շուշիի ազատագրման, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման տարեդարձերի կապակցությամբ նախարարը երկարատև համագործակցության համար գերատեսչական մեդալներով, ինչպես նաև արժեքավոր նվերներով է պարգևատրել  ԵՊԲՀ մի շարք աշխատակիցների և կուրսանտների: Մանրամասն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter