HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս Գարուն ևս 50,000 ծառ տնկվեց 134 տարածքներում Հայաստանով մեկ

«Էյ Թի Փի» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա ընթացքում 58,200 ծառ տնկվել հանրապետությունում, որից 4,900ը պտղատու ծառեր են: Մինչ այսօր «Էյ Թի Փի»-ն 4,781,520 ծառ է տնկել 1994թ-ից սկսած: Ծառատունկը անցկացվել է 134 տարբեր տարածքներում, որոնցից 41-ը նոր էին «Էյ Թի Փի»-ի համար։ Տնկումներն իրականացվել են  եկեղեցիների բակերում, փախստական և սահմանամերձ գյուղերում, դպրոցներում և թանգարաններում։

Մուսալեռ գյուղի Մուսա Դաղի հերոսամարտին նվիրված թանգարանի տարածքում ծառ տնկելուց բացի, ոռոգման համակարգ տեղադրվեց նոր տնկիները պահպանելու համար` երջանկահիշատակ Հայկ Բոյաջյանի առատաձեռն նվիրատվության մի մասով։ Հատուկ ծառատունկ է իրականացվել Փոքր Մհեր ռազմական կրթահամալիրում, Դիլիջանի միջազգային դպրոցում, Միջազգային որակյալ դպրոցների Երևանի մասնաճյուղում և Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Ավետիսյան դպրոցում։

Այս գարուն բազմաթիվ համայնքային անտառներ հիմնվեցին Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերում։ Գարնանային ծառատունկի ժամանակ օգտագործված տնկիները աճեցված են «Էյ Թի Փի»-ի Կարինի, Խաչփարի և Մարգահովտի տնկարաններում, ինչպես նաև Աղավնավանք գյուղի մանր ձառնարկատիրությունների վրա հիմնվաած տնամերձ տնկարաններում։

«Էյ Թի Փի»-ի նպատակներից մեկն է օգնել հայ ժողովրդին ծառերի օգտագործման միջոցով բարելավել իրենց կենսամակարդակը, ինչպես նաև պահպանել շրջակա միջավայրը: Այդ առաքելությունն իրականացնելու համար «Էյ Թի Փի»-ն ծառեր է մատակարարել փախստական և սահմանամերձ գյուղերին։ Դրանցից էին Կալավանը, Ներքին Կարմրաղբյուրը, Այգեպարը, և Չինարին։

«Գտնվելով աշխարհագրական դժվարին գոտում (հարևանների կրակոցների ներքո), սահմանագծում գտնվող գյուղացին միայնակ չի կարող հաղթահարել իր առջև դրված խնդիրները: Ձեր բարեգործությունը ավելի ամուր կկապի չինարեցուն իր հող ու ջրին։ Դուք համայնքին հույս տվեցիք և ամենակարևորը հավատ ու համբերություն ապագայի հանդեպ»,- իր շնորհակալագրում նշում է Չինարի համայնքի ղեկավար Ս․ Սաղոյանը։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ասիական զարգացման բանկը, Բիբլիոս բանկը իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) ծրագրի շրջանակներում մասնակցեցին մեր գարնանային ծառատունկին։

«Անչափ ուրախ ենք նշել, որ ԿՍՊ-ն ծաղկում է Հայաստանում՝ գրավելով նորանոր կազմակերպությունների ուշադրութմունը: Այս տարվա գարունը բավականին բարենպաստ էր և սովորականից ավելի երկար տևեց, որը մեզ հնարավորություն ընձեռեց իրականացնել մեծաքանակ տնկումներ»,- նշեց «Էյ Թի Փի»-ի փոխտնօրեն Արթուր Հարությունյանը։

Այս Գարուն, «Էյ Թի Փի»-ի  անտառվերականգման ծրագիրը շարունակվեց Լոռու մարզում։ 23,200 դեկորատիվ և 300 պտղատու ծառ տնկվեց Միխայելովկա գյուղում բլուրի վրա։ Ավելի քան 200,000 ծառ է նախատեսված աշնանը անտառվերականգման ծրագրով։ 

Ծառատունկից բացի, «Էյ Թի Փի»-ն կազմակերպեց հանրային աղբահավաք որը նվիրված էր համաշխարհային Երկրի օրվան: Օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները, միջազգային համայնքը և բազմաթիվ տեղական և միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչները մաքրեցին Երևանի Մանկական Երկաթուղու հարակից տարածքում գտնվող Հրազդան գետի ափերը։ 

«Էյ Թի Փի»-ի  նպատակն է օգնել հայ ժողովրդին ծառերի օգտագործման միջոցով բարելավել իր կենսամակարդակը, ինչպես նաև պահպանել շրջակա միջավայրը: Այդ առաքելութունն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք հետևյալ խնդիրներով. աջակցել մարդկանց և, առաջին հերթին, չքավորներին հոգալու իրենց կարիքները, ինչպես նաև պահպանել բնական էկոհամակարգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter