HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

300 դոլար կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է ԵՊՀ-ի աշխատակիցը

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ  մայիսի 7-ին ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների  արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի պետական համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Լևոնի Աճեմյանը:

Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող Կ.Ս.-ի երկու քննությունների  գնահատականները դրական նշանակելու գործընթացը կարգավորելու համար պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք:

Փաստի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter