HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արիության դաս՝ Արցախի պետական համալսարանում

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, կազմակերպվել են արիության դասեր ինչպես հանրակրթական, այնպես էլ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Արցախի մայր ԲՈՒՀ-ում ավանդաբար արիության դասը վարել են ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը: ՊԲ հրամանատարը ներկայացրել է մայիսյան եռատոնի խորհուրդը, խոսել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի օրվա առանձնահատուկ նշանակության մասին՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի ներկա ու հաջորդ սերունդները շարունակեն հավատարիմ մնալ այդ արժեքներին և ունենան կամք ու վճռականություն դրանց տեր կանգնելու համար: Մովսես Հակոբյանը համալսարանականներին ներկայացրել է զինված ուժերում կատարվող բարեփոխումները և վստահեցրել, որ պաշտպանության բանակն այսօր ունի բոլոր անհրաժեշտ միջոցները Արցախի Հանրապետության պետական սահմանների անառիկությունն ու ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter