HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 նավթային ընկերություններ, որոնք «ամենականաչն» են աշխարհում

Շրջակա միջավայրի նվազագույն աղտոտվածություն. սա է ենթադրվում «կանաչ» էներգետիկա ասելիս: Արևային և քամու էներգիան «կանաչ» էներգետիկայի լավագույն օրինակներն են: Խոշորագույն նավթային ընկերությունները փորձում են զարգանալ հենց այս ոււղղությամբ:

Ինչպես գրում է «Oil Price»- ը, քամու և արևային էլեկտրակայանները հնարավորություն են տալիս ձեռնարկություններին կրճատել արտանետվող ջերմոցային գազերը և զարգացնել կայուն և այլընտրանքային էներգետիկայի այս ոլորտը: Միևնույն ժամանակ, այս գործընթացը նոր աշխատատեղեր է ստեղծում:

Նավթի շուկայի անկայուն վիճակը և շահույթի կրճատումը ստիպել են նավթային և գազային խոշորագույն ընկերություններին, ինչպիսիք են «BP»-ն և «Exxon»-ը, ժամանակավորապես դադարացնել կամ առհասարակ հրաժարվել ներդրումային «կանաչ» ծրագրերից: Ներդրումները էկոլոգիապես մաքուր էներգիայի ոլորտ համեմատաբար նվազել են անցած տարիների հետ համեմատ: Սակայն, որոշ գազային և նավթային խոշոր ընկերություններ շարունակում են հսկայական գումարներ ներդնել «կանաչ» էներգետիկայի ոլորտում:

Royal Dutch Shell

«Shell» նավթային ընկերությունը քչերից է, որ մեծ հույսեր է կապում «կանաչ» էներգետիկայի հետ:

«Royal Dutch Shell» և «BG Group» ընկերությունների միավորման  արդյունքում «Shell»-ը դառնում է աշխարի ամենախոշոր բնական հեղուկ գազ արդյունահանող ընկերությունը: Իհարկե, բնական հեղուկ գազը այնքան էլ «կանաչ» էներգետիկա չէ, սակայն «Shell Foundation»-ը առաջիկա հինգ տարիներին 75 մլն դոլար ներդրում է կատարելու Հնդկաստանի մաքուր էներգետիկայի ոլորտում:

«Shell Foundation»-ի հայտարարության համաձայն՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է 6-10 տարի և 5-20 միլիոն դոլար, այս ժամանակահատվածից և համապատախանաբար ներդրումներից հետո կարելի է շահույթ ակնկալել:

«Total»

Ֆրանսիական նավթագազային հսկա «Total» ընկերությունն ավելացրել է ներդրումների չափը էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ոլորտում:

2012 թվականին «Sunpower» ընկերությունը $2,4 միլիարդ եկամուտ է ստացել: Այն արևային վահանակներ արտադրող ընկերությունների շարքում աշխարհի առաջատարներից է: «Total»-ը գնել է «Sunpower» ընկերության 66%- ը, որը հնարավորություն է տվել արագ ներգրավվել աճող շուկայում:

«California Valley Solar Ranch»-ը աշխարհի ամենախոշոր արևային էներգակայանն է, իսկ «Sunpower»- ը հիմնական կապալառուն է և տեխնոլոգիայի մատակարարը: Արևային էլեկտրոկայանը 250 մեգավատ հզորություն ունի, որը բավարար է հարյուր հազար տնային տնտեսությունների էլեկտրաէներգիա մատակարարելու համար:

«Total»-ը համագործակցում է նաև այլ ոլորտներում: Օրինակ՝ 2009 թվականին 5 տարի տևողությամբ պայմանագիր է կնքել «MIT» ընկերության հետ, բարձր էֆեկտիվություն և մատչելի գին ունեցող եւ երկարակյաց  մարտկոց ստեղծելու համար:

Statoil

«Statoil» նորվեգական ընկերությունը դարձել էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ոլորտի ամենամեծ ներդրողն աշխարհում:  Տնօրինելով «Statoil» ընկերության բաժնետոմսերի մեծ մասը՝ Նորվեգիայի կառավարությունը որոշել է ավելացնել ներդրումների չափը: Կառավարությունը ներդրումներն անելու է նավթային ֆոնդի ռեսուրսներից, որի ընդհանուր ծավալը կազմում է 860 միլիարդ դոլար:

Նորվեգիայի ֆինանսների նախարար Սիվ Ջենսենի (SIV Jensen) կարծիքով՝ նման ներդրումների ավելացումը կնպաստի ֆոնդի աշխատանքներին և ավելի կհեշտացնի այս ոլորտի ներդրումների կառավարումը:

«Statoil»-ը գերադասում է զարգացնել քամու էլեկտրակայանները: Այսպիսի մի էլեկտրակայան` «Sheringham Shoal »-ը, գտնվում է Անգլիայի ջրային ավազանի տարածքում:  Այս կայանն ունի 317 մեգավատ հզորություն, որը բավարար է 220 հազար տնային տնտեսություններ էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

 

Պատրաստեց` Տիգրան Բաղդասարյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter