HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակությանը պարտադրված «հերոսները»

Էդիկ Բաղդասարյան

Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը մուրացկան կնոջը տեսնելով ասում է. «Դու սաղ ե՞ս հլը, ես գիտեմ` սատկել ես, ախչի»: Սա ՀՀ պետական պաշտոնյայի վերաբերմունքն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ: Այնքան անկեղծ էր փոխոտիկանապետի զարմանքը, այնքան սրտաբուխ: Երեւի հետո շրջվել է եւ թիկնապահներին հրահանգել այդ կնոջ հարցերը լուծել, այսիքն՝ այնպես անել, որ նա Երանոսյանի տեսադաշտում երբեք չհայտնվի: Այսիքն՝ երեւի ասել է` տարեք սրան վերացրեք: 

Չգիտես ինչու՝ Լևոն Ներսիսյանին հիշեցի փոխոստիկանապետի տեսանյութը դիտելիս: Տարիներ առաջ մի հարցազրույցի ժամանակ Լեւոն Ներսիսյանի հետ խոսում էինք հոգեւոր Հայաստանի մասին: Ասում էր. «Չկա հոգեւոր Հայաստան, չի կարող լինել Երկիր Հայաստան: Ու քանի դեռ չկա հոգեւոր Հայաստան, չի լինելու Երկիր Հայաստանը»: Հոգեւոր Հայաստանին երկրում տեղ չկա, նայեք, թե ովքեր են իշխանության հերոսները, որ պարտադրվել են հասարակությանը` Լֆիկ Սամո, Թոխմախի Մհեր, Յուվեցի Կարո, Դոդի Գագո, Չոռնի Գագո, Լիսկա, Շմայս…

Մեկնաբանություններ (5)

Արտակ Գաբրիելյան
Էտ հերոսներին հենց լրատվամիյոցներով եք պարտադրում հասարակությանը: Կա գործարար ասենք Լֆիկ ու Կարեն Վարդանյան: Հաշվեք քանի անգամ եք գրել որ մեկի մասին: Կա նախարար Գագո ու Վաչե Գաբրիելյան: Որ մեկի մասին քանի անգամ եք գրում: Կան տարբեր ոլորտներում հաջողությունների հասած կարգին մարդիկ, բայց էնքան Լֆիկ-Լֆիկ եք ասում, որ հասարակություն կամաց-կամաց մտածի թե մենակ Լֆիկ ու Գագո կարան հաջողություն ունենան: Մի մասը շահ ունի անում ա, մի մասին էլ թվում ա թե Լֆիկ-Լֆիկ ասելով մեծ հերոսություն են անում, իրականում հենց դուք ել սարքել եք հերոս էտ մարդկանց:
Arman. M
Ոստիկանապետը հայտարարել էր, որ ցանկացած ոստիկան, անկախ պաշտոնից և կոչումից, ցանկացած քաղաքացու հանդեպ անվայել, կոպիտ, վիրավորական, անհարգալից վերաբերվելու դեպքում կենթարկվի խիստ պատժի:. Ես մեկ-երկու դեպք գիտեմ, երբ ոստիկանն անգամ հեռացվեց համակարգից: Սա էլ քեզ ևս մեկ անհերքելի օրինակ. խնդրեմ պարո'ն Վ. Գասպարյան, Ձեր գործողությունները նման դեպքում...
hayk
That why while these monsters and criminals rule Armenia there will be no investments from me and people like me from US. They destroyed not only our pride, but also our nature with their greedy mini hydroelectro stations and coper mining.
Gohar
The story of Lazarus and the rich man comes to mind... We all know how it ends..
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ոչինչ, Երևանի կենտրոնում մլն. դոլարանոց եկեղեցի կկառուցի ու «բոլոր մեղքերից կազատվի»: Իսկ 5000 դրամով երկրի ապագան վաճառած քաղաքացիները խեղճ կնայեն հեռացող չաղ ջիպերին ու ներսում նստած «ընտրյալներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter