HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը մրցույթ է կազմակերպում սթարթափերի համար

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը Seedstars World ընկերության հետ համատեղ կազմակերպում է բացառիկ մրցույթ սթարթափերի համար: Seedstars World-ը սթարթափերի էքսկլյուզիվ մրցույթ է զարգացող շուկաների և արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար: Միայն խոստումնալից սթարթափերը կստանան հրավեր ներկայացնելու ամբողջական դիմում փաթեթը և մասնակցելու Seedstars Երևան սթարթափերի մրցույթին, որը տեղի կունենա 2015 թ. մայիսի 28-ին: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր երկիրը և սթարթափը Շվեցիարիայում կայանալիք Seedstar համաշխարհային մրցույթին: Համաշխարհային մրցույթի հաղթողը կստանա մինչև 500,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ՝ այդ թվում մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերում մասնակցություն, և այլ ծառայություններ: Seedstars Երևան սթարթափերի մրցույթին մասնակցելու համար պետք է նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին` դիմում-հայտը ստանալու համար: Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև ս.թ. մայիսի 20-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter