HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Տոն՝ արցունքն աչքներին

Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում յասամանի բույրը խլացրել էր տղաների շիրիմներին դրված թարմ մեխակների, վարդերի և այլ ծաղիկների բույրերը։ Շուտով յասամանի բույրին միախառնվեցին ջութակի առաջին հնչյունները։

Տղաների շիրիմներին այցի եկածների հոսքին հակառակ՝ նա, մի ձեռքով հենված ձեռնափայտին, կամաց-կամաց քայլում էր վեր։ Շուրջը կատարվող ոչինչ և ոչ մեկը նրա ուշադրությունն անգամ մի վարկյանով չշեղեց, նա գիտեր՝ ուր է գնում։ Ուշքն ու միտքը վաղուց արդեն տեղ են հասել, միայն թե հիվանդությունից, ոչ թե ծերությունից թուլացած ոտքերը հազիվ են քարշ գալիս ձեռնափայտի հետևից։ Հասավ։ Լուռ բարևեց շիրիմի կողքին կանգնածներին և, ձեռնափայտը մի կողմ դնելով, հենվեց շիրիմին՝ կրտսեր եղբոր ուսին։ Ոտքերը դժվարությամբ էին նրան ենթարկվում, նա երեսը թեքեց շիրմաքարից իրեն նայող եղբոր հայացքից ու արցունքները սրբեց։ Ապա նստեց գերզամանի պատերից մեկին ու դեռ երկար նայեց եղբորը․․․



 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter