Հայաստանը մասնակցում է «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 1-ից 5-ը Մոսկվայում անցկացվում է «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնություն, որին Հայաստանը ներկայացնում է Ռյազանի օդադեսանտային ուսումնարանի սան, 60 կիլոգրամ քաշային, 19-ամյա Մեսրոպ Մկրտչյանը:
Ունիվերսալ մարտերի հայկական ֆեդերացիան ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հիմքի վրա: Ֆեդերացիայի նախագահն է Լևոն Հայրապետյանը:
«Ունիվերսալ մարտերը» (կրճատ՝ Ունիմարտ) ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեցող մարզաձև է, սակայն արագորեն տարածվում է. արդեն անցկացվում են Եվրոպայի և Աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր:
«Ունիվերսալ մարտերը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, հրաձգություն և ձեռնամարտ: «Ձմեռային ունիվերսալ մարտերում» ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել