HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցում է Մեծ հաղթանակի 70-ամյակի հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Հայաստանի Նախագահը Կարմիր հրապարակում բազմաթիվ այլ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարների հետ դիտել է Հաղթանակին նվիրված զորահանդեսը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի գերեզմանին, որից հետո Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ՌԴ Նախագահի տոնական ընդունելությանը: Երեկոյան Կարմիր հրապարակում տեղի կունենա տոնական համերգ և հրավառություն: Նախագահ Սերժ Սարգսյանը միջոցառումներին մասնակցող հյուրերի հետ Կարմիր հրապարակում կդիտի Մեծ հաղթանակի եզրափակիչ միջոցառումը: Մայիսի 10-ին Սերժ Սարգսյանը Կարմիր հրապարակում կայցելի Մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին, ծաղկեպսակ կդնի և հարգանքի տուրք կմատուցի մեծ զորավարի հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter