HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիից ռազմաճակատ մեկնած վերջին մոհիկանը

Հաղթանակի 70-ամյակը Գառնի գյուղի ամենատարեց բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից Զորիկ Հակոբջանյանն այսօր միայնակ դիմավորեց: Հայրենական մեծ պատերազմին մասնակից 600 գառնեցիներից 262-ը ռազմաճակատից չվերադարձան: Նրանց անունները փորագրված են Անհայտ զինվորի հուշարձանին, եւ ամեն տարի այս օրը հուշարձանի մոտ զոհվածներին հարգանքի տուրք են մատուցում նրանց սերունդները: 

Զորիկ պապը կռվել է Ուկրաինայում, որտեղ էլ վիրավորվել էր ու հոսպիտալացվել, սակայն կրծքավանդակին ստացած վերքն այդպես էլ չէր ապաքինվել: Նրան զորացրել էին՝ չհավատալով, որ կապաքինվի, սակայն գյուղում հարազատները գտել էին համադարմանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչն այսօր երեք հոբելյանական հուշամեդալ էր հետը բերել, որից մեկը պատերազմի վետերան 89-ամյա Հրանտ Գեւորգյանին հանձնեց, մյուսը՝ Գառնի ավանում բնակվող եւ իրեն գառնեցի համարող 91-ամյա Ռաֆայել Մանուկյանին: Զորիկ Հակոբջանյանի հուշամեդալը փոխանցեց Գառնիի համայնքապետին ու հեռացավ:

 

Հուշարձան-պուրակում առավոտից տեղ զբաղեցրած գառնեցիներն, այնուամենայնիվ, սպասում էին օրվա հոբելյարին: Նա վատառողջ էր, սակայն ցանկացել էր պետական պարգեւը ստանալ հուշարձան-պուրակում, ուր տոնախմբություն էր, եւ հավաքվածները հենց նրան էին սպասում: Մեծ հայրենականի 70-ամյակը Զորիկ Հակոբջանյանը նշեց հարազատների ու համագյուղացիների հետ միասին, հուզված՝ նրանց բոլորի անկեղծ ու ջերմ շնորհավորանքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter