
Չինաստանը և Ռուսաստանը ստորագրել են համագործակցության 40 պայմանագիր
Մայիսի 8-ին Կրեմլում հանդիպել են Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Նրանց ներկայությամբ ստորագրվել է 40 փաստաթուղթ: Ներկայացնենք այն հիմնական ոլորտները, որոնց վերաբերում են ստորագրված փաստաթղթերը:
Չինական վարկերը
Ռուսաստանը ստեղծում է մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան Չինաստանից ներգրավել $20–25 մլրդ դոլար: Դրա համար կստեղծվի հիմնադրամ, որը ապահովագրելու է Չինաստանի բանկիրներին, որպեսզի Ռուսաստանի հետ գործարքների դեպքում նվազագույնի հասցվեն նրանց ռիսկերը: Երկու երկրները պայմանավորվել են նաեւ մեծացնել Չինաստանի բանկերի կողմից ռուսական ընկերությունների վարկավորման ծավալները: «Սբերբանկը» եւ «Չինաստանի զարգացման բանկը» (China Development Bank) պայմանավորվել են առեւտրային ֆինանսավորման նպատակով բացել 6 մլրդ յուանի(961,65 մլն դոլար) չափով վարկային գիծ:
Բացի դրանից` չինական եւ ռուսական բանկերը պայմանավորվածություն են ձեռք բերել 13 մլրդ ռուբլու չափով ֆինանսավորել «Սբերբանկի» խոշոր հաճախորդներից մեկի արդյունաբերական ծրագրերը: «ՎՏԲ»-ի եւ «The Export-Import Bank of China»-ի միջեւ կնքվել է 3 մլրդ յուանի(483,3 մլն դոլար) վարկային գիծ բացելու մասին պայմանագիր, որը կապահովի երկու երկրների միջեւ առևտրային գործարքները:
«ՎՏԲ»-ն ներմուծման վարկերի ապահովագրությամբ զբաղվող չինական կորպորացիայի հետ ստորագրել է համաձայանագիր:
«Վնեշէկոնոմբանկը» և Չինաստանի զարգացման բանկը ստորագրել են Հեռավոր Արեւելքի եւ Սիբիրի զարգացման համատեղ ծրագրեր ֆինանսավորելու մասին համաձայնագիր: Այդ տարածքները զարգացնելու համար նախատեսվում է ներդնել 8 մլրդ դոլարի երկարատեւ վարկային միջոցներ: Դրանք նախատեսվում է ներգրավել ենթակառուցվածքային, ինչպես նաեւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների եւ ագրոարդյունաբերական համալիրների կառուցման ծրագրերի իրականացման համար:
Արևելյան երթուղի
«Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը և «China National Petroleum Corporation»-ի փոխնախագահ Վան Դունցզինը ստորագրել են արևելյան երթուղով Ռուսաստանից Չինաստան գազի մատակարարումների մասին համաձայնագիր: Նախատեսվում է այդ երթուղով 30 տարվա ընթացքում 30 մլրդ խմ գազ մատակարարել:
Ոսկի եւ նավթ
«Polyus Gold»-ի գլավոր տնօերն Պավել Գրաչևը եւ «China National Gold Group Corporation»-ի նախագահ Սուն Սինը ստորագրել են ընկերությունների համագործակցության մասին համաձայնագիր: Ըստ փաստաթղթերի` կողմերը կհամագործակցեն մի քանի ուղղություններով` արդյունաբերական սարքավորումների եւ նյութերի ձեռք բերում, արդյունաբերական համալիրների նախագծում եւ կառուցում, ինչպես նաեւ ոսկու արդյունահանման եւ մշակման ոլորտի ծրագրերի իրականացում:
Չինաստանի ընկերությունները կմասնակացեն նաև Կրասնոյարսկի մարզի Վենկորսկի նավթի հանքավայրի գործարկմանը: «Ռոսնեֆտը», որին պատկանում է հանքավայրի արդյունահանման լիցենզիան, դեռևս 2014թ. CNPC-ի հետ ստորագրել է համաձայանագիր` «Ванкорнефть»-ի տասը տոկոսը Չինաստանի ընկերությունների կողմից ձեռք բերելու մասին:
Հիշեցնենք, որ Չինաստանը Ռուսաստանի խոշոր առևտրային գործընկերն է: 2014թ. երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 95.28 միլիարդ դոլար:
Լուսանկարը `Associated Press-ի
Մեկնաբանել