HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Աշոտյան. «Դպրոցներում երեխաներին ձեռներեցության մասին տարրական գիտելիքներ տալը ժամանակի պահանջ է»

Այսօր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուսուցիչներին վերապատրաստելու, ուղեցույցներ և մեթոդական ձեռնարկներ մշակելու, դպրոցական և զանգվածային միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ:

Արմեն Աշոտյանը հուշագրի շրջանակում կարևորել է հատկապես դպրոցական ծրագրում տնտեսագիտական և ձեռներեցության հմտություններ ներգրավելը: «Տնտեսագիտություն» առարկան պարտադիր չի լինելու և ներառվելու է լրացուցիչ կրթական ծրագրերում:

«Աշխարհում, որն այսօր ունի իր կանոնները, հաջողակ է համարվում նորարար և ստեղծագործ մարդը: Մենք՝ որպես կրթության լիազոր մարմին, կարևորում ենք աշակերտների նախաձեռնողականությունը: Այդ իմաստով դպրոցներում երեխաներին ձեռներեցության մասին տարրական գիտելիքներ տալը ժամանակի պահանջ է»,- ասել է Արմեն Աշոտյանը:

ՀՀ ԿԳՆ-ի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում, հանրակրթական պետական ծրագրերում ներմուծվել են «Կիրառական տնտեսագիտություն», «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք» առարկաները, որոնք միավորվելով 2010 թ.-ից ներառվել են «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայի ծրագրում:

Մեկնաբանություններ (1)

Baron
Maladec Ashotyan sax harcer2 lucec hima el patrasti biznesmenner e talu mer parapanc dproc@. Ashotyan nax erexayin kardal grel sovorecreq te che dproc@ avartum en irenc anun azganun@ grel chen karoxanum. Verjapes gamanakn e haskanaq da analginov taqutyun ijecnel chi...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter