HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ». վերահսկիչ պալատը դարձնել ավելի անկախ

ՀՀ վերահսկիչ պալատը հայտնում է, որ ապրիլի 30-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ ներկայացրել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014»  զեկույցը, որում ուսումնասիրվել են Հայաստանի 13 հաստատությունների և ինստիտուտների (այդ թվում նաև՝ ՀՀ վերահսկիչ պալատի) հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները և երաշխիքները:

Ըստ զեկույցի` «վերահսկիչ պալատը մնում է որպես օրինավորության ազգային համակարգի ամենաուժեղ սյուներից մեկը, և չնայած պալատի գործնական անկախությունը մնում է միջին մակարդակի վրա, բայց բարձր են թափանցիկության, հաշվետվողականության և օրինավորության աստիճանները: ՎՊ-ն շարունակում է պատշաճ կերպով իրականացնել իր առաքելությունը»:

Զեկույցում նշված է, որ, «այլ պետական հաստատությունների հետ համեմատած, վերահսկիչ պալատը կարելի է համարել ավելի անկախ և թափանցիկ, իսկ հաշվետվողականության տեսակետից պալատի զեկույցները բավականին լավ են մշակված»:

«Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցի հեղինակները, ամփոփելով վերը նշված հետազոտության արդյունքները, առաջարկել են.

1. Պալատը դարձնել ավելի անկախ՝ դիտարկելով պալատի անդամներին սահմանադրական անձեռնմխելիություն տրամադրելը և համապատասխան օրենսդրական փոփոխությամբ վերացնելով պալատի անդամների ազատման ոչ հստակ հիմքերը:

2. Լրացնել օրենսդրությունը՝ սահմանելով հստակ ժամկետներ պալատի բացահայտումներին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանների տրամադրման առումով:

3. Ձեռնարկել համապատասխան պատշաճ քայլեր և բարեփոխել օրենսդրությունը պալատի կազմակերպչական և ֆինանսական անկախությունը բարձրացնելու նպատակով:

4. Ձեռնարկել քայլեր պալատի աշխատակազմի համար կարիքների հիման վրա վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ:

Զեկույցի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter