Ալաշկերտում թունավորված երեխաներն ապաքինվում են
Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 6 երեխա Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից։ Բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Անհրաժեշտ բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում` անվճար։
Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելեց Արմավիր բժշկական կենտրոն։ Այդ ժամանակ արդեն հոսպիտալացվել էին նաև ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված ևս 5 հիվանդները։ Մասնագետների գնահատմամբ՝ հոսպիտալացված 11 երեխայի վիճակը համեմատաբար բավարար էր։ Փոխնախարարը հանձնարարել է իրականացնել բուժօգնության կազմակերպման լրացուցիչ միջոցառումներ։
Այսօր առավոտյան 5 երեխա լավացումով դուրս է գրվել հիվանդանոցից։
Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում կանխագելիչ աշխատանքները և բակային համայցերն այսօր շարունակվում են։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել