HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ-ի և Հունաստանի դեսպաններին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Նախարարը շնորհավորել է Ջոն Հեֆերնին՝ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ վստահ է, որ դեսպանը դիվանագետի և ՆԱՏՕ-ում աշխատանքի տարիներին պաշտպանության, անվտանգության հարցերի շուրջ կուտակած մեծ փորձը կծառայեցնի հայ-ամերիկյան հարաբերությունների, այդ թվում նաև պաշտպանական ոլորտի հարաբերությունների հետագա զարգացման և խորացման գործում:

Պաշտպանության նախարարը դեսպանին համառոտ ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացված բարեփոխումները և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Դեսպան Հեֆերնը նշել է, որ ամերիկյան կողմը բարձր է գնահատում Աֆղանստանում, Կոսովոյում, ինչպես նաև Իրաքում խաղաղապահ առաքելությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի կողմից ցուցաբերված և ցուցաբերվող աջակցությունը:

Դեսպանը հավելել է, որ ամերիկյան կողմը պատրաստակամ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել և զարգացնել հարաբերությունները հայկական կողմի հետ երկկողմ ձևաչափով, ինչպես նաև ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում:

Այսօր Սեյրան Օհանյանն ընդունել է նաև Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Պանագիոտիսին:

Նախարար շնորհավորել է ռազմական կցորդին՝ նոր պաշտոնի նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կդառանա երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter