
Աշխարհի ամենահարուստ մարդիկ նախընտրում են ներդրումներ անել անշարժ գույքի մեջ
Մարդիկ որոնք կարող են նվազագույնը 30 միլիոն դոլար ներդրում անել, ունեն իրենց անունը` «UHNWI- Ultra High Net Worth Individuals»: UHNWI-ների ներդրումների 32 %- ը անշարժ գույքի ձեռքբերման գործարքներն են :
Այս մասին վկայում է «Knight Frank» միջազգային խորհրդատվական ընկերության ամենամյա հետազոտությունը:
Հարցվածների 81%-ը նախընտրում է ներդրումներ անել բնակելի անշարժ գույքի մեջ:Ներդրումների այս ուղղվածությունը ավանդական է: 59%-ը նախընտրում է ներդրումներ անել գրասենյակային անշարժ գույքի մեջ: UHNWI-ների 80%-ը, գերադասում է ներդրումներ անել անմիջական եղանակով` հենց անշարժ գույքի մեջ և նրանցից միայն 12%-ն է ներդրումներ կատարում ֆոնդերի միջոցով:
«The Wealth Report 2015» զեկույցի համաձայն, 2014 թ-ին հարցվածների 37%-ը ավելացրել է անշարժ գույքի ունեցվածքը և նրանցից 35%-ը պատրաստվում է շարունակել ավելացնել 2015 թվականի ընթացքում:
Հետազոտությունն առանձնացրել է նաեւ, թե որ տարածաշրջանից են լինելու այս տարի ամենաշատ ներդնողները: Այսպիսով 2015 թվականին թանկարժեք անշարժ գույք ամենաշատը ձեռք են բերելու Մերձավոր Արեւելքի UHNWI-ները (36%): Անշարժ գույք քիչ են ձեռք բերելու Ավստրալիայի միլիոնատերերը`15 %: Ռուսաստանի և նախկին խորհրդային երկրների տարածքում ապրող UHNWI-ների միայն 21% է պատրաստվում ձեռք բերել անշարժ գույք:
«Knight Frank»-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ ներդրումները մեծ մասը կատարվում է հայրենի երկրներից դուրս, և այս միտումը գնալով աճում է:
Աշխարհի UHNWI-ների նեդրումների նախընտրելի վայրը Լոնդոնն է:
Ովքեր են UHNWI-ները
UHNWI - Ultra High Net Worth Individuals-ները, ինչպես արդեն նշել ենք, մարդիկ են, որոնք ունեն ներդրման համար նախատեսված 30 միլիոն դոլար:
Աշխարհում այսօր կան 172 850 UHNWI-ներ: Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 20,8 տրիլիոն դոլար: Չնայած համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազմանը, 2014 թվականին օրական մոտավորապես 15 մարդ դառնում էր UHNWI: Մեկ տարվա ընթացքում նրանց թիվը աշխարհում աճել է 3%-ով (մոտավորապես 5200 մարդ): 10 տարվա ընթացքում UHNWI-ները թիվը աճել է 61%- ով կամ (65 335) մարդ: Այս նույն ժամանակահատվածում centa- միլիոնատերերի (մարդիկ, որոնք պատրաստ են 100 միլիոն դոլար ներդրումներ անել) թիվը ավելացել է 1180- ով: Աշխարհում կա 38 280 centa- միլիոնատեր:
Էլիտար անշարժ գույքի գները
«Knight Frank»-ի կողմից ներկայացված զեկույցում `Էլիտար անշարժ գույքի ոլորտում , 2014 թվականին ամենամեծ գնաճը նկատվում է Նյու Յորքում` (+18%) 28,3 հազար դոլար 1 քառակուսի մետրի համար, լեռնադահուկային հանգստավայր ` Ասպենում ( Կոլորադո նահանգ) հետևյալ պատկերն է` (+16%) 13,9 հազար դոլար 1 քառակուսի մետրի համար, իսկ ինդոնեզիական Բալի կղզում`(+15%) $2,3 հազար դոլար 1 քառակուսի մետրի համար:
Ընդհանուր առմամբ աշխարհում էլիտար անշարժ գույքի գները աճել է 2 %-ով:
Այս աղյուսակում ներկայացված են աշխարհի քսան քաղաքների վարկանիշը, որտեղ UHNWI-ները նախընտրում են ներդումներ անել: Այս տարի առաջին հորիզոնակում հայտնվել է Լոնդոնը, Նյու Յորքը իջել է երկրոդ հորիզոնական: Երրորդ տեղում Հոնկոնգն է: Վարկանիշը կազմվել է հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են ենթակառուցվածքները, կրթությունը, ապրելու հարմարավետությունը, ռեսուրսների մատչելիությունը եւ այլն:
Մեկնաբանել