Սողանքային երևույթներ՝ Վանաձորում. ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ստեղծվում է հանձնաժողով
Այսօր՝ ժամը 12:52-ին, Լոռու մարզի Դարպաս գյուղի գյուղապետ Ս. Ավետյանից տեղեկություն է ստացվել, որ Վանաձորի Սարի թաղ թաղամասից Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողանքային երևույթներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սարի թաղ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 4, 6 և 8 տների կոյուղաջրերը լցվում են հողի մեջ, որի հետևանքով առաջացել է 30 մ երկարությամբ, 2 մ լայնությամբ և 0,5 մ խորությամբ հողի հոսք: Սողանքային երևույթների հետագա ակտիվացումը կարող է վտանգավոր լինել հարակից տների և Դարպաս գյուղ տանող ճանապարհի համար:
«Վերոնշյալ տներին արգելվել է շահագործել կոյուղագծերը: Ստեղծված իրավիճակը կարգավորելու համար ստեղծվում է հանձնաժողով»,- հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել