HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդական խմբի հայտարարությունը ոստիկանության խոչընդոտների վերաբերյալ

Դիտորդական խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված իրենց աշխատանքում ոստիկանության խոչընդոտների հետ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. 

«Դիտորդական խումբը բազմիցս անդրադարձել է, որ ՀՀ ոստիկանության կողմից հնարավոր առիթի դեպքում՝ խոչընդոտվում են Խմբի աշխատանքները:

Վեջին նմանատիպ հայտարարությունը Դիտորդական խմբի կողմից եղել է սույն թվականի մայիսի 6-ին կայացած՝ «Ոստիկանության Դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտվում են փաստաբանին խմբից հեռացնելու պատճառով» մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշված մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանության պատասխանատու ներկայացուցչի կողմից հայտարարություն հնչեց, որ իրականությանը չի համապատասխանում այն փաստը, որ ոստիկանները խոչընդոտում են Դիտորդական խմբի աշխատանքները:  

Հայտնում ենք Խումբը տեղեկացվել էր, որ մամուլի ասուլիսից ամիջապես հետո՝ 06.05.2015թ-ին ոստիկանության բոլոր այն բաժինները որոնք ունեն Ձերբակալվածի պահելու վայր, ստացել են համապատասխան հանձնարարական առ այն, որ Դիտորդական խմբի անդամներին ուսումնասիրությունների ընթացքում ընդհանրապես չտրամադրել ոչ մի հիմք ՁՊՎ-ում պահված անձանց վերաբերյալ:  

Ավելին՝ Դիտորդական խումբը 13.05.2015թ-ին հերթական մոնիթորինգային այցելության ժամանակ ՀՀ ոստիկանության X բաժնի X ՁՊՎ-ում հանդիպեց լուրջ խոչընդոտի՝ ի կատար ածվեց ոստիկանության կողմից տրված հանձարարականի ամբողջ պահանջը, այն է՝ կոնկրետ Խմբի կողմից պահանջված հիմքերը ՁՊՎ-ում պահված անձանց վերաբերյալ մերժեցին տրամադրել և արդյունքում վաղաժամկետ դիտորդական խումբը դադարեցրեց, իր պլանավորած գործողությունները:

Այս ամենի արդյունքում միանշանակ կարելի է ասել, որ Դիտորդական խումբը ավելի շատ բարձրաձայնում է Դիտորդական խմբի անդամների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ քան՝ ՁՊՎ-ում պահված անձանց նկատմամբ կատարված իրավախախտումները»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter