Հենապատի փլուզում Գորիսում. միակողմանի փակվել է միջպետական ավտոճանապարհը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14- ին՝ առավոտյան ժամը 05: 00-ի սահմաններում, Գորիս քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի 238-րդ կմ հատվածում (Մ2) հենապատը փլուզվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:
Այս պահին Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարները, համաձայն նախարարության պաշտոնական հաղորդագրության, այնածավալ աշխատանքներ են տանում ճանապարհի մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել